ՀՀ վարչապետի հետ քննարկվել է էլեկտրական ենթակայանների վերազինման ծրագիրը

ՀՀ վարչապետի հետ քննարկվել է էլեկտրական ենթակայանների վերազինման ծրագիրը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍե ԲԲԸ կառավարման նախագահ Բորիս Կովալչուկին և «Հայաստանի էլեկտրական ցանցերե ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկին:

Ինչպես նշվում է Հայաստանի կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, հանդիպման ժամանակկողմերըգոհունակություն են հայտնելերկկողմ կառուցողական համագործակցության ընթացքից` բարձր գնահատելով համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացումը:

Քննարկվել են «Հայաստանի էլեկտրական ցանցերե ՓԲԸ կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրական ենթակայանների վերազինմանն ու վերակառուցմանն առնչվող հարցեր: Երկկողմ գործակցության ընդլայնման համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են հետագա ծրագրերի իրականացման հեռանկարներին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---