Երևանում կբացվի Վարդգես Սուրենյանցի 150-ամյակին նվիրված ցուցահանդես![]() 23 նոյեմբերի 2010 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կկայանա գեղանկարիչ, գծանկարիչ, թատերական նկարիչ, ճարտարապետ և թարգմանիչ Վարդգես Սուրենյանցի (1860-1921) ծննդյան 150-ամյակին նվիրված մեծածավալ ցուցահանդես: Հանրության ուշադրությանը կներկայացվեն ականավոր նկարչի ստեղծագործությունները տարբեր թանգարաններից` Հայաստանի պատմության պետական թանգարան, Սարդարապատի թանգարան, Էջմիածնի թանգարան: Առաջին անգամ Հայաստանի ազգային պատկերասրահը կցուցադրի Սուրենյանցի իր ողջ հավաքածուն (գեղանկար, գծանկար, թատերական նկարչություն)` ավելի քան 200 ստեղծագործություն: Հոբելյանական ցուցահանդեսի կապակցությամբ լույս կտեսնի կատալոգ (հայերեն և անգլերեն լեզուներով), որտեղ ամփոփ կերպով կներկայացվեն արվեստագետի` ՀԱՊ-ում գտնվող բոլոր գործերը, արխիվային լուսանկարներ: Ցուցահանդեսի բացմանը կհնչի դասական երաժշտություն ` «Նոր կվարտետ» լարային քառյակի կատարմամբ, ինչպես նաև կցուցադրվի Սուրենյանցի մասին ֆիլմ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |