Օլեգ Գաբրիելյանն ընտրվեց Սիմֆերոպոլի քաղխորհրդի պատգամավորPanARMENIAN.Net - «Լույս» հիմնադրամի ղեկավար Օլեգ Գաբրիելյանն ընտրվեց Սիմֆերոպոլի քաղխորհրդի պատգամավոր: Նա «Ռեգիոնների կուսակցության» ցուցակի 2-րդ համարի տակ մտավ քաղխորհրդի նոր կազմի մեջ: Օլեգ Գաբրիելյանը նաև մշակույթի, տուրիզմի և միջազգային հարաբերությունների ներդաշնակեցման մշտական հանձնաժողովի նախագահ դարձավ: Օլեգ Գաբրիելյանը Ղրիմի Քաղաքագետների ասոցիացիայի համանախագահն է, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ուկրաինայի Մշակույթի վաստակավոր գործիչ, Ղրիմի Մշակույթի, արվեստների և տուրիզմի համալսարանի ռեկտոր, բազմաթիվ հոդվածների, ալմանախների ու մենագրությունների հեղինակ, որոնց թվում` «Քաղաքական գործընթացները Ղրիմում: XX դարի վերջին տասնամյակը», «Ղրիմի հայրենադարձները: Վերադարձ, տեղավորում և ադապտացիա» և այլն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |