Հայ հանդիսատեսն առաջինը կլսի Դմիտրի Պևցովի «Վայրի սեր» երգը

Հայ հանդիսատեսն առաջինը կլսի Դմիտրի Պևցովի «Վայրի սեր» երգը

PanARMENIAN.Net - Երևանում նոյեմբերի 24-ին ռուս անվանի դերասան և երգիչ Դմիտրի Պևցովը և «ԿարՏուշ» խումբը կներկայացնեն իրենց համերգային ծրագիրը:

«Մենք շատ ուրախ ենք, որ եկել ենք ձեզ մոտ»,- նոյեմբերի 24-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է Դմիտրի Պևցովը: Նրա խոսքերով, համերգին առաջին անգամ հնչելու է նաև Լյուբով Վորոպաևայի խոսքեչով և Նիկոլայ Արխիպովի երաժշտությամբ «Վայրի սեր» երգը:

Համերգային ծրագիրը կազմված է լինելու մի քանի մասերից` լիրիկական, հումորային և ռետրո: Ծրագրի հատուկ մասը կազմում են Նիկոլայ Պարֆենյուկի երգերը` գրված Պևցովի համար: Համերգի կուլմինացիան դառնալու է Վլադիմիր Վիսոցկու երգերի կատարումն ինքնատիպ մեկնաբանությամբ:

Դմիտրի Պևցովը և «ԿարՏուշ» խումբը Երևանում են գտնվում Հակոբ Ղազանչյանի հրավերով:

Դմիտրի Պևցովը ծնվել է Մոսկվայում 1963-ի հուլիսի 8-ին: 1985-ին ավարտել է ԳԻՏԻՍ-ը, որից հետո 4 տարի աշխատել է բացառապես թատրոնում: Նա իր հաշվին ունի անհամար դերեր թատրոնում և մի քանի տասնյակ դերեր կինոյում և հեռուսատեսությունում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---