2011 թվականին բարեփոխումների ծրագիր կիրականացվի դատախազության համակարգում![]() 24 նոյեմբերի 2010 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նոյեմբերի 24-ին ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարության ոստիկանության հարցերով ավագ խորհրդական Կնուտ Դրեյերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը: Քննարկվել են Հայաստանում ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումների հետ կապված հարցեր: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ՀՀ-ԵՄ 2009-2011 թվականների գործողությունների ծրագրի համաձայն ոստիկանության համակարգում իրականացվում են ծավալուն բարեփոխումներ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ բարեփոխումներն առավել արդյունավետ կլինեն, եթե ներառեն ողջ իրավապահ համակարգը: Այդ առումով կարեւորվել է միջազգային կառույցների աջակցությունը Հայաստանին, ընդգծվել է ԵԱՀԿ-ի դերն այդ գործում: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ 2011 թվականին բարեփոխումների ծրագիր կիրականացվի նաեւ դատախազության համակարգում, Հայաստանում կստեղծվի արդարադատության ակադեմիա, որը կարեւոր դեր կունենա այս ոլորտում կադրերի պատրաստման եւ վերապատրաստման գործընթացում: Երկուստեք կարեւորվել է ԵԱՀԿ-ի հետ համագործակցության խորացումը նախատեսված բարեփոխումների իրականացման գործում, հայտնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |