Երևանում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Գագիկ Առաքելյանի հուշամրցաշարը![]() 24 նոյեմբերի 2010 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին Երևանում «Դինամո» մարզադահլիճում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան մրցաշարը` նվիրված ԽՍՀՄ չեմպիոն Գագիկ Առաքելյանի հիշատակին: Մրցաշարն ավանդական է և ընթանում է 14-րդ անգամ: Այս տարի մրցաշարին մասնակցում են ավելի քան 100 պատանի ըմբիշներ Հայաստանի բոլոր մարզերից: Սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակազմի սպորտային բարձրագույն ձեռքբերումների բաժնի ղեկավար Լյովա Վարդանյանը նշել է, որ մրցաշարը հնարավորություն է տալիս պատանի ըմբիշներին ցուցաբերել իրենց լավագույն որակները և մտնել Հայաստանի հավաքական: Վարդանյանը նաև նշել է, որ հետագայում մրցաշարը կարող է դառնալ միջազգային: Մրցաշարն ավարտվելու է նոյեմբերի 25-ին:
![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |