Շեր. Հայաստանում ես հասկացա` այո, ես իրոք հայ եմ![]() ![]() PanARMENIAN.Net - Երգչուհի և դերասանուհի Շերը (Շերլին Սարգսյան) թողել է իր ձեռքերի և ոտքերի հետքը Լոս Անջելեսի Հոլիվուդյան ճեմուղու Chinese Theatre-ի առաջ: «Ամերիկայի ձայնի» թղթակցի հետ զրույցում նա, պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրեն հայ համարում է, Շերը պատմել է. «Իմ հայրը հայ է, բայց ես նրա հետ ծանոթացել եմ 11 տարեկանում, այնպես որ մինչև 11 տարեկանը ես չգիտեի, որ հայ եմ: Իսկ երբ հանդիպեցի հորս, տեսա, որ մենք շատ նման ենք»: Երբ Շերն առաջին անգամ եկել է Հայաստան, դա եղել է ղարաբաղյան պատերազմի առաջին տարիներին, «ես ապշեցի, թե որքան նման եմ ես բոլորին, և բոլորը` ինձ»: «Դա ինձ համար բացահայտում էր` այո, ես հայ եմ: Բայց քանի դեռ ես չէի եղել Հայաստանում, ես չէի զգացել դա: Մեր բեռնատար ինքնաթիռը մարդկանց մարդասիրական օգնություն էր բերել: Նրանք մնացել էին անօթևան և քաղցած: Հիանալի է, որ ես այցելել եմ Հայաստան և օգնել մարդկանց»,- ասել է Շերը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |