Արդշինինվեստբանկի թիմը երրորդն է Հայաստանի բանկային համակարգի հրաձիգների շարքում

Արդշինինվեստբանկի թիմը երրորդն է Հայաստանի բանկային համակարգի հրաձիգների շարքում

PanARMENIAN.Net - Արդշինինվեստբանկի թիմը զբաղեցրեց երրորդ տեղը` Հայաստանի բանկային համակարգի հրաձիգների շարքում:

Մրցումներին մասնակցում էին Բանկի Անվտանգության դեպարտամենտի պահպանության և ռեժիմի բաժնի պետ Իգոր Վլասենկովը, ավագ տեսուչներ Կարեն Վարդանյանը և Հայկ Բադալյանը: Մրցումների ընթացքում կատարվել են երեք փորձնական և հինգ հաշվետու կրակոցներ:

Մրցումները, որոնք նվիրված էին Հայաստանի Հանրապետության բանկի աշխատակցի օրվան, կազմակերպվել էր համատեղ ՀՀ Կենտրոնական բանկի և «Հայինկասացիա» ընկերության կողմից: Մրցաշարն անցկացվել է բանկային համակարգի անվտանգության աշխատակիցների և ինկասատորների միջև:

Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով. «Նմանատիպ միջբանկային մրցաշարերը, ոչ միայն կոփում են մեր աշխատակիցների առողջությունը, ֆիզիկական և տվյալ դեպքում, մասնագիտական պատրաստվածությունը, այլ նաև նրանց մոտ ամրապնդում են արդար մրցակցության և հաղթանակի ոգին», հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---