Մոսկվայում տեղի կունենա «Արտույտների ագարակը» ֆիլմի նկարահանման գործընթացի մասին փաստագրական ֆիլմի պրեմիերան24 նոյեմբերի 2010 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին Մոսկվայում կայանալու է իտալացի ռեժիսոր Պաոլո Մանչինիի փաստագրական ֆիլմի պրեմիերան Պաոլո և Վիտորիո Տավիանիների «Արտույտների ագարակը» ֆիլմի նկարահանման գործընթացի և աշխատանքի մասին: Միջոցառման կազմակերպիչներն են Ռուսաստանի Հայերի միությունը, Մոսկվայի հայկական թատրոնը և «Ռոլան» կինոթատրոնը: Տավիանի եղբայրներն իրենց ֆիլմի համար 2007-ին Երևանում «Ոսկի ծիրան» փառատոնի շրջանակներում ստացել են ՀՀ նախագահի մրցանակը «Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ունեցած ավանդի համար»: Պրեմիերայից հետո կկայանա հանդիպում փաստագրական ֆիլմի ռեժիսոր և մոնտաժի ռեժիսոր` Պաոլո Մանչինիի հետ:
![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |