Թեհրանում կկայանա Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպում24 նոյեմբերի 2010 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Այս ամսվա ընթացքում Թեհրանում կկայանա Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպում: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամմեդ Բագիր Բահրամին: «Հանդիպման ժամանակ տարածաշրջանային ու միջազգային, ինչպես նաև եռակողմ համագործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ է քննարկվելու»,- ընդգծել է նա: Մասնավորապես, դեսպանը հաստատել է, որ ծրագրված է Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության, Իրանի և Թուրքիայի սահմանագծին տնտեսական գոտու ստեղծման հարցի քննարկումը: «Սակայն առավել կարևոր է այն, որ երեք պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև միջազգային շատ կարևոր հարցեր»,- նշել է Բահրամին, հաղորդում է 1news.az-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |