Հայաստանի ներկա և ապագա մայրերը բողոքի ակցիա են անցկացրել նախագահի նստավայրի դիմաց

PanARMENIAN.Net - Հայաստանի ներկա և ապագա մայրերը բողոքի ակցիա են անցկացրել նախագահի նստավայրի առաջ` պահանջելով չվավերացնել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրինագիծը:

«Օրինագիծ մտցված փոփոխությունները մենք անհեթեթ ենք համարում: Այդ շտկումների համաձայն, 150 հազար դրամից քիչ ստացողը հիմա պետք է եկամտահարկ վճարի, ինչն առաջ չեն արել, իսկ նրանք, ովքեր ավել են ստանում, ստանալու են առավելագույնը 160 հազար դրամ»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է ակցիայի մասնակիցներից մեկը` ապագա մայր Դիանա Ավանեսյանը:

«Մենք հուսով ենք, որ նախագահը չի ստորագրի խորհրդարանի օրինագիծը: Գործողությունների հետագա պլաններ մենք դեռ չունենք» ասել է նա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---