Աշխաբադում ընդունվեց հայ-թուրքմենական հարաբերությունների ներկա վիճակի մասին հայտարարություն![]() ![]() PanARMENIAN.Net - Աշխաբադի «Սապարմուրատ Նիյազովի» անվան միջազգային օդանավակայանում Հայաստանի Հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, բարձրաստիճան հյուրերի սպասարկման սրահում նախագահներ Սերժ Սարգսյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կարճատև զրույց են ունեցել: ՀՀ նախագահի կեցավայրում ավելի ուշ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի առանձնազրույցը, որին հաջորդել է Հայաստանի և Թուրքմենստանի նախագահների մասնակցությամբ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ավարտին ստորագրվել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հաստատմանն ուղղված փաստաթղթեր, ինչպես նաև ընդունվել է համատեղ հայտարարություն, որում գնահատական է տրված հայ-թուրքմենական հարաբերությունների ներկա վիճակին, նախանշված են քաղաքական, տնտեսական և սոցիալ-մշակութային կյանքի կարևորագույն ուղղություններով դրանց զարգացման հեռանկարները: Բանակցությունների արդյունքում, մասնավորապես, ստորագրվել են Հայաստանի և Թուրքմենստանի առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության մասին, Հայաստանի կրթության և գիտության նախարարության և Թուրքմենստանի կրթության նախարարության միջև կրթության բնագավառում համագործակցության մասին, Հայաստանի մշակույթի նախարարության և Թուրքմենստանի մշակույթի ու հեռուստառադիոհեռարձակման նախարարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին, Հայաստանի և Թուրքմենստանի Կառավարությունների միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի մասին համաձայնագրերը, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի և Թուրքմենստանի Մահտումկուլիի անվան համալսարանի միջև 2010-2015թթ. համագործակցության ծրագիրը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Հայ-թուրքմենական հարաբերություններ Դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի ու Թուրքմենստանի միջև հաստատվել են 1992 թվականին: Երկու երկրների միջև հաստատվել են վստահելի և բարեկամական հարաբերություններ: Երկու պետությունների նախագահները 2008թ. հունիսին կայացած հեռախոսազրույցում ևս մեկ անգամ հաստատեցին կողմերի պատրաստակամությունը լայնածավալ համագործակցություն զարգացնել բոլոր ոլորտներում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |