Beeline-ը «գեղեցիկ» հեռախոսահամար կնվիրի նոր հեռախոս ձեռք բերելու դեպքում![]() 25 նոյեմբերի 2010 - 13:12 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է, Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում հեռախոս գնելիս «գեղեցիկ» համարների տրամադրման մեկնարկի մասին: Գնելով 100 000 դրամից ցածր արժողությամբ բջջային հեռախոս հաճախորդը կստանա նվեր «արծաթե» հեռախոսահամար, իսկ 100 000 դրամ և ավելի բարձր արժողությամբ` «ոսկե» հեռախոսահամար: «Կապի միասնական օպերատոր` «ԱրմենՏել» ընկերությունն իր հաճախորդներին ընձեռում է եզակի հնարավորություն գնել նոր հեռախոս և ստանալ նվեր հեռախոսահամար, որը հեշտությամբ կհիշեն բաժանորդի ընկերներն ու հարազատները», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: «Գեղեցիկ» համարների տրամադրման հետ զուգահեռ «ԱրմենՏել» ընկերությունն իջեցրել է բջջային հեռախոսների գները: Beeline գրասենյակներում ներկայացված 62 տեսակի հեռախոսների գները նվազել են միջինը 10 տոկոսով: Օրինակ, NokiaX6 հեռախոսի գինը 150 000 դրամից նվազել է մինչև 138 000 դրամ, իսկ Nokia1202` 14 000 դրամից մինչև 12 000 դրամ: Վաճառքում առկա հեռախոսների մասին մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |