Կալիֆորնիայում ընթանում են ԼՂՀ նախագահի հանդիպումները Սփյուռքի բարերարների հետ![]() ![]() PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել գործարար և բարերար Ռեյ Հարությունյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տպարանային գործի զարգացմանն առնչվող հարցեր: Նույն օրը նախագահը հանդիպել է բարերար Հարութ Բրությանի հետ և նրա հետ քննարկել ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները: Նոյեմբերի 24-ին Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել նաև ճանաչված սրտաբան Հարութ Մեսրոպյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են առողջապահության ոլորտում համագործակցության հեռանկարները: Երկրի ղեկավարը կարևորել է Արցախին ըստ ամենայնի աջակցելու ամերիկահայ բարերարների պատրաստակամությունը` ընդգծելով, որ այդ համագործակցությունը օգտակար է և Սփյուռքի, և Հայրենիքի համար: Հանդիպումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նահագահ Նորեկ Գասպարյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |