«Հայաստան» համահայկական հիմնադրամի հետուստամարաթոնի արդյունքում հավաքվել է 20.8 մլն դոլար![]() ![]() PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Ջուրը կյանք է» հեռուստամարաթոն 2010-ի ընթացքում հավաքվել է 20.8 մլն դոլար: Ինչպես հաղորդում է հիմնադրամի մամլո ծառայությունը, հեռուստամարաթոնը տևել է 12 ժամ և հեռարձակվել ԱՄՆ-ում, Հայաստանում և սփյուռքի երկրներում: Ուղիղ հեռարձակումը կայացել է Հոլիվուդից, շոուի ժամանկ հնչել է հայկական երաժշտություն, մասնակցել են քաղաքական և հասարակական գործիչներ, որոնք երկար տարիներ աջակցում են «Հայաստան» հիմնադրամին: Հեռուստամարաթոնից առաջ հեռախոսային մարաթոններ են տեղի ունեցել Մոսկվայում և Փարիզում: Մոսկվայում հայ գործարարները խոստացել են տրամադրել 8 մլն դոլար, իսկ Փարիզում հավաքվել է 1.3 մլն եվրո:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |