Հայաստանում դելֆինների շուրջ շարունակում են կրքեր բորբոքվել26 նոյեմբերի 2010 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Շուրջ 50 հայկական և միջազգային բնապահպանական կազմակերպություններ դեմ են Երևանում դելֆինարիայի բացմանը և մտադիր են նամակ հղել ՀՀ նախագահին ու վարչապետին, ՀՀ բնապահպանության նախարարությանը և Երևանի քաղաքապետին նպատակ ունենալով անհապաղ կասեցնել դելֆինարիայի կառուցումը Կոմիտասի անվան զբոսայգում: Նամակում ասվում է, որ դելֆինարիայի շինարարությունն անհնար է իրականացնել մի շարք պատճառներով: «Պանթեոնում թաղված են հայ ժողովրդի մեծերը, ինչն անհնար է դարձնում շինարարությունը մշակութային ու բարոյական տեսակետից: Բացի այդ, չի կարելի դելֆիններին զրկել իրենց կեցության բնական միջավայրից և պահել նրանց դելֆինարիումի մեջ: Նման դեպքերում կենդանիները սթրես են ապրում, ինչը վերածում է այդ զգայուն կենդանիներին ագրեսիվ էակների միմյանց և նույնիսկ մարդու նկատմամբ»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում ընթերցել է «Էկոդար» բնապահպանական ՀԿ-ի նախագահ Հրայր Սվազյանը: Ըստ նրա, դելֆինները չեն կարող տանել Հայաստանի կլիման: «Մեր երկրի կլիման բոլորովին հարմար չէ ինչպես դելֆինների, այնպես էլ այլ ծովային կաթնասունների համար. ամառը մեզ մոտ շոգ է ու չոր, իսկ ձմեռը՝ ցուրտ: Բացի այդ, մեր երկրի բարձրությունը ծովի մակարդակի հանդեպ տարբերվում է Ուկրաինայից, որտեղ մտադիր են ներկրել դելֆիններին, ընդ որում, հավանաբար, ապօրինի»,-ասել է Սվազյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |