Իգոր Պոպով. Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը կմասնակցեն Աստանայի գագաթնաժողովին

Իգոր Պոպով. Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը կմասնակցեն Աստանայի գագաթնաժողովին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը կմասնակցեն Աստանայի գագաթնաժողովին, հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը:

«Դեռևս քննարկվում է, թե ինչ ձևաչափով կանցնի հանդիպումը: Ենթադրում եմ, որ արդյունքները հայտնի կլինեն հանդիպման նախօրեին»,-ասել է նա լրագրողներին Բաքվում:

Անդրադառնալով Երևանում տեղի ունեցած հանդիպումներին՝ ռուս համանախագահը նշել է, որ այդ հանդիպումները նորմալ են անցել: «Հանդիպումն անցել է նորմալ և գործնական ռիթմով: Մենք քննարկել ենք Աստանայի գագաթնաժողովի նախապատրաստման հարցերը: Բաքվում մեզ մոտ գործնական հանդիպում է նախատեսված, իսկ հետո մենք կմեկնենք Աստանա», ասել է նա, հաղորդում է ադրբեջանական ANS հեռուստաալիքը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---