ԱՄՆ կարո՞ղ է պատերազմ սկսել Իրանի դեմ![]() 27 նոյեմբերի 2010 - 12:48 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն դիտարկում է իրանական միջուկային խնդրի ռազմական լուծման հնարավորութունը արդեն բավական տևական ժամանակ, սակայն բանակցությունները մնում են գերադասելի տարբերակ: Այդ մասին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, ծովակալ Մայքլ Մալլենը: «Ես կարծում եմ, որ կարևոր է կենտրոնանալ երկխոսության ու փոխգործակցության վրա, սակայն կարելի է մոտենալ դրան իրատեսորեն՝ գնահատելով, թե արդյոք Իրանը պատրաստվում է այնուամենայնիվ ճշմարտությունն ասել և ինչ-որ բան անել: Փաստորեն տեղեկություններն ու հետախուզության տվյալները, որոնք ես տեսել եմ, վկայում են գործերի ճիշտ հակառակ վիճակի մասին: Իրանը դեռևս հստակ մտադիր է միջուկային զենք ստեղծել»,-հավելել է ծովակալը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |