Ռուբեն Հայրապետյան. Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան կարևոր քայլ է կատարել ակումբների լիցենզավորման ոլորտում![]() 27 նոյեմբերի 2010 - 17:12 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան կարևոր քայլ է կատարել ակումբների լիցենզավորման ոլորտում: Հայկական ֆուտբոլը պետք է անցնի այդ ճանապարհը, որպեսզի համապատասխանի եվրոպական ֆուտբոլի որակներին»,- ասաց Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի երրորդ ժամկետով ընտրված նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Իր հաշվետվության մեջ Հայրապետյանը նշեց, որ 2010 թվականի հոկտեմբերին լիցենզավորման բաժնի աշխատակիցները ներկայացրեցին հայկական ակումբների լիցենզավորման նոր կանոնակարգը, որի համար հիմք է ծառայել ՈՒԵՖԱ-ի պահանջներով ակումբների լիցենզավորումն ու ֆինանսական արդար խաղի կանոնակարգը: 2010 թվականին մարզիչների համար կազմվեց «Ա» և «Բ» լիցենզիաների սեմինարների նոր ծրագիրը: Ֆեդերացիան ֆուտբոլի և ֆուտզալի 68 մրցաշար է անցկացրել: Երկու տարվա ֆուտբոլային ձեռքբերումների մասին Հայրապետյանն ասաց հետևյալը. «Կարծում եմ, որ Հայաստանի երկու տարվա առաջնությունները խաղարկային որակներով ու մարզիչների մարտավարական լուծումներով որոշ չափով առանձնացան մնացած առաջնություններից: Բայց առայժմ մեր առաջնությունը հեռու է բարձր մակարդակից, և մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Պատանեկան և երիտասարդական հավաքականները պետք է ֆուտբոլիստներ պատրաստեն ազգային հավաքականի համար: Մենք արդեն տեսնում ենք ազգային հավաքականի կայուն, մարտավարական առումով գրագետ և արդյունավետ խաղը»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |