Երևանում բացվեց լուսանկարների առաջին «Ոչ ստանդարտ» ցուցահանդեսը27 նոյեմբերի 2010 - 18:31 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի ֆոտոարվեստի խորհուրդն» առաջին անգամ Հայաստանում նոյեմբերի 27-ին Երևանում կազմակերպեց «Ոչ ստանդարտ» ցուցահանդես, որի միջոցով կոչ է անում որակ ապահովել ցանկացած ոլորտում` լինի դա արվեստ, արհեստ կամ որևէ այլ բան: Հայկ Սենեքերիմյանի «Ամեն գործում որակն է կարևոր» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են իրենց գործի լավագույն վարպետների լուսանկարներ, այնպիսի վարպետների, ինչպիսիք են դերասան Սոս Սարգսյանը, հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը, շախմատիստ Տիգրան Պետրոսյանը, հաղորդավար Գոհար Գասպարյանը, «Վիտամին» ակումբը, «Դորիանս» ռոք-խումբը և այլն: «Հայաստանի ֆոտոարվեստի խորհուրդը» ստեղծվել է 2010 թվականին մի խումբ պրոֆեսիոնալ և սկսնակ լուսանկարիչների, ինչպես նաև լուսանկարչական արվեստը գնահատողների կողմից: Խորհրդի նպատակն է Հայաստանում ֆոտոաարվեստի զարգացումը զանազան միջոցառումների միջոցով, ինչպես նաև դրա հանդեպ հետաքրքրության բարձրացումը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |