Օդեսայում առաջին հայկական եկեցեղու հիշատակին բացվել է հուշատախտակ![]() PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին Օդեսայում առաջին հայկական եկեղեցու հիշատակին բացվել է հուշատախտակ: Սբ. Գրիգոր Լուսավորիչ առաջին հայկական եկեղեցու հիշատակի հավերժացման գաղափարը Analitika.at.ua տեղեկատվական վերլուծական կենտրոնի փորձագետ, «Հայկական պատմական ակումբի» ղեկավար Դավիթ Դավթյանինն է, որը նաև եկեղեցուն նվիրված պատմական ակնարկ է գրել: Սուրբ Գրիգոր Լուսավորչի առաջին եկեղեցին հիմնվել է 1844թ: Խորհրդային իշխանության տարիներին եկեղեցին չի փակվել և շարունակել է գործել Հայրենական պատերազմի տարիներին, սակայն 1944-ին ռումբի պայթյունի հետևանքով եկեղեցու կեսն ավերվել է: Այժմ Հայկական եկեղեցու տեղը խոյանում է հինգհարկանի բնակելի շենք: Նոր Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման 15-ամյակի առթիվ քաղաքային իշխանություններից թույլտվություն է ստացվել հուշատախտակ տեղադրելու համար: Հուշատախտակի նախագիծը մշակվել է Էդգար Սահակյանի կողմից, քանդակել է Արմեն Հովակիմյանը, հաղորդում է Analitika.at.ua-ն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |