Հայկ Հակոբյանը Հայաստանի հավաքականի համար 4-րդ ոսկե մեդալն է նվաճել ծանրամարտի ԵԱ-ում![]() ![]() PanARMENIAN.Net - Լիմասոլում ավարտվել է մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, և մրցաշարային վերջին օրը Հայաստանի հավաքականի համար 4-րդ ոսկե մեդալն է նվաճել Հայկ Հակոբյանը +105 քաշային կարգում: Հակոբյանը «պոկում» վարժությունում բարձրացրել է 180 կգ, «հրում» վարժությունում` 210 կգ և «երկամարտի» արդյունքում 390 կգ-ով զբաղեցրել առաջին տեղը: Արծաթե մեդալ նվաճել է Քրիստոֆ Կլիչկին (Լեհաստան) 366 կգ արդյունքում: Եվրոպայի առաջնությունում Արայիկ Միրզոյանը (77 ք/կ), Ռուբիկ Մամոյանը (62 ք/կ), Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 ք/կ) և Հայկ Հակոբյանը նվաճել են ոսկե մեդալներ, Էլեն Գրիգորյանը (53 ք/կ), Աղասի Աղասյանը (77 ք/կ)` արծաթե, իսկ Աղվան Մելիքյանը (85 ք/կ) և Վանիկ Ավետիսյանը (69 ք/կ)` բրոնզե մեդալներ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |