ՌԴ կառավարությունը հրաժարվել է մեկնաբանել Պուտինի բնութագրումը WikiLeaks-ում![]() 29 նոյեմբերի 2010 - 12:27 AMT PanARMENIAN.Net - ՌԴ կառավարությունը չի կարող հանդես գալ WikiLeaks կայքի կողմից հրապարակված դիվանագիտական նյութերի մեկնաբանություններով, որտեղ խոսքը, մասնավորապես, գնում է Ռուսաստանի մասին, հայտարարել է կառավարության ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Փաստաթղթերում եղել են համաշխարհային առաջնորդների բնութագրեր, այդ թվում` ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի: Նրան անվանել են «առաջնորդ» և քաղաքական գործիչ, որը հարում է ավտորիտար մեթոդների: Պեսկովի խոսքերով, այս առիթով մեկնաբանություն տալուց առաջ անհրաժեշտ է համոզվել նյութերի իսկության մեջ և պարզել ամերիկյան պաշտոնյաների պաշտոնները, որոնք նման բնութագիր են թույլ տվել: «Եվ ընդհանրապես պարզել, արդյոք Պուտինի մասին է խոսքը: Միայն դրանից հետո կարելի է ինչ-որ բան մեկնաբանել»,- հայտարարել է նա, հաղորդում է Lenta.ru-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |