ԱԴՐԲԵՋԱՆԸ ԺՆԵՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՁԱԽՈՂՄԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՔՈՉԱՐՅԱՆԻՆ16 հունիսի 2001 - 20:28 AMT PanARMENIAN.Net - . «Հայաստանը հերթական անգամ խախտեց բանակցային գործընթացը եւ ոչ կառուցողական դիրքորոշում դրսեւորեց: Սակայն հարցն օրակարգից չի հանվել, եւ նախագահները մտադիր են շարունակել երկխոսությունը»: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը: Նրա խոսքերով, ժնեւյան հանդիպման հետաձգման մասին հայտնի դարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Երեւան այցելելուց հետո, ինչը նրան հիմք է տալիս հայտարարել, որ բանակցությունների հերթական փուլի ձախողման մեղավորը հենց Հայաստանն է: Գուլիեւը մեկնաբանել է նաեւ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Քերի Քավանոյի հայտարարությունը Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների փոխզիջումներին պատրաստ չլինելու մասին: Գուլիեւը կարծում է, որ նման հարցադրումը ճիշտ չէ, քանզի նախագահներն առայժմ չեն որոշել փոխզիջումների սահմանները: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացում Իրանի ներգրավման հնարավորությանը, ապա, նրա խոսքերով, բավական է որ Իրանն տեղեկացված լինի բանակցությունների արդյունքների մասին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |