Հայաստանի համախառն միջազգային ռեզերվները 2010թ. երրորդ եռամսյակում ավելացել են 3,7 տոկոսով29 նոյեմբերի 2010 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համախառն միջազգային ռեսուրսները 2010թ. երրորդ եռամսյակում ավելացել են 65,7 մլն դոլարով կամ 3,7 տոկոսով՝ կազմելով 1,85 մլրդ դոլար: Այդ մասին հայտարարում է ՀՀ Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: Ընդ որում, Արժույթի միջազգային հիմնադրամում փոխառության հատուկ իրավունքների ծավալը 2010թ. սեպտեմբերի ավարտին երրորդ եռամսյակի սկզբի համեմատ կրճատվել է 0,4 տոկոսով և կազմել է 43,3 մլն դոլար: Բացի այդ, ՀՀ համախառն արտաքին պարտքը երրորդ եռամսյակի վերջում կազմել է 691,7 մլրդ դոլար՝ ավելանալով 6,3 տոկոսով եռամսյակի սկզբի համեմատ: Երկրի մաքուր արտաքին ռեզերվները ընթացիկ տարվա սեպտեմբերի ավարտին կազմել են 1161 մլն դոլար՝ հուլիսի սկզբի 1135,9 մլն դոլարի դիմաց: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |