Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին![]() ![]() PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Ամփոփելով Հայաստանիեվրաինտեգրմանքաղաքականության ընթացիկ տարվա ձեռքբերումները` կողմերը գոհունակությամբ նշեցին, որ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ թե' բազմակողմ, թե' անդամ երկրների հետ երկկողմ ձևաչափերով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին դեկտեմբերի սկզբին նախատեսվող Հայաստան - Եվրամիություն Խորհրդի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև Հայաստանի արտգործնախարարի` Բրյուսել կատարելիք այցելության մանրամասները:Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ: Կողմերը մտքեր փոխանակեցին Արևելյան գործընկերություն ծրագրի համատեքստում Ասոցիացման համաձայնագրի մշակման, Ազատ առևտրի խորացման և համապարփակ համաձայնագրի կնքման, մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ: Զրուցակիցներն անդրադարձան արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |