Ահմեդ Դավութօղլու. WikiLeaks-ի հրապարակումների հետ կապված մենք անհանգստանալու ոչինչ չունենք30 նոյեմբերի 2010 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ում և Վաշինգտոնի դեսպանատանը ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ փաստաթղթերի հետ աշխատելու համար` հրապարակված WikiLeaks կայքում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն: Նրա խոսքերով, փաստաթղթերի արտահոսքը քննարկվել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնի հանդիպման ժամանակ: «Դոնիլոնը ներողություն է խնդրել արտահոսքի համար և ևս մեկ անգամ հաստատել, որ կարևորում են թուրք-ամերիկյան հարաբերությունները»,- ասել է Դավութօղլուն և հավելել, որ այս դեպքում Թուրքիային մտահոգող որևէ բան չկա: Ինչպես հաղորդում է Anatolian News Agency-ն, Հիլարի Քլինթոնի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները, ՆԱՏՕ վերջերս կայացած գագաթնաժողովը, Կիպրոսի հարցը, Իրաքը, Իրանը, մերձարևելյան խաղաղ գործընթացը, Ռեջեփ Թայիփ Էրդողանի Լիբանան կատարած այցը և թուրք-ամերիկյան հարաբերությունները:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |