ԵԱՀԿ գագաթնաժողովը կարևոր քայլ կդառնա ղարաբաղյան հակամարտության լուծման համար![]() ![]() PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկումն Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում կարևոր քայլ կդառնա այդ հիմնախնդրի լուծման ճանապարհին, հայտնել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, «Ադրբեջան-Թուրքիա» բարեկամության միջխորհրդարանական խմբի համանախագահ Մուսթաֆա Քաբաքչին: «Այս խնդիրը վաղ, թե ուշ կգտնի իր լուծումը: Գտնում եմ, որ այս գագաթաժողովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ կատարված կարևորագույն քայլերից մեկը կդառնա»,- ասել է Քաբաքչին: Նրա խոսքով, Թուրքիան բոլոր միջազգային ֆորումներում բարձրացնում է ղարաբաղյան հիմնահարցը` ավելացնելով, որ պաշտոնական Անկարան գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը հակամարտության շուտափույթ կարգավորման համար, գրում է Day.az-ը: Դեկտեմբերի 1-2 Աստանայում տեղի կունենա ԵԱՀԿ գագաթաժողովը, որը կհավաքի Կազմակերպության 56 անդամ երկրների և 12 գործընկեր երկրների նախագահներին ու վարչապետներին, ինչպես նաև 68 միջազգային կազմակերպությունների ղեկավարների: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |