Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վերահրատարակել է «Երիտթուրքերը և ճշմարտությունն Ադանայի ողջակիզման մասին» գիրքը![]() ![]() PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անձնական աջակցությամբ վերահրատարակվել է դիվանագետ Ֆերիման Դաքետի Ադանայի կոտորածին նվիրված գիրքը: Գրքի առաջին հրատարկությունը, որը կոչվում էր «Երիտթուրքերն իշխանության գլուխ և Հոլոքոսթը Ադանայում», լույս է տեսել Լոնդոնում 1913թ.: «Մեզ համար չափազանց կարևոր է թանգարանի համալրումը նոր բացառիկ նյութերով ու ցուցանմուշներով, որոնք նպաստում են մեր գիտելիքների հարստացմանը, ամրապնդում են մեր դիրքերը Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարում: Մենք երախտապարտ ենք Ռալֆ Յիրիկյանին, որն ամեն կերպ աջակցում է թանգարանին»,-ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ լրագրողներին ներկայացնելով վերահրատարակված գիրքը: Իր հերթին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտարարեց. «Ես մեկն եմ Ադանայի շառավիղներից, ում կյանքի նպատակներից մեկն էլ մեր ինքնությունը սիրելու և այդ սերը գործով ապացուցելու առաքելությունն է: Մենք պարտավորություն ունենք մեր նախնիների, ինքներս մեր և մեր երեխաների հանդեպ՝ շարունակել մնալ մեր երկրում և զարգացնել այն»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |