ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը գտնում է, որ արտահոսքի մեղավորները պետք է պատժվեն30 նոյեմբերի 2010 - 14:45 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը գտնում է, որ WikiLeaks-ում ԱՄՆ դիվանագետների գաղտնի փաստաթղթերի հրապարակումից հետո ԱՄՆ-ին դժվար կլինի պահպանել միջազգային գործընկերների վստահությունը: «Եթե խոսակցություն է եղել արտերկրի պետության ղեկավարի հետ և հետո ամեն ինչ հայտնվել է թերթերում, նրան դա դուր չի գա: Ինձ դա դուր չեկավ»,-ասել է Բուշը՝ ելույթ ունենալով Կալիֆորնիայում՝ Facebook-ի կենտրոնակայանում: «Տեղեկատվության արտահոսքը մեծ վնաս է հասցնում և արտահոսքի մեղավորները պետք է պատժվեն»,-ասել է Բուշը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |