Հայաստանը պետք է ընդգրկվի բիզնեսի վարման գրավչության տեսակետից աշխարհի լավագույն 20 երկրների ցանկում

Հայաստանը պետք է ընդգրկվի բիզնեսի վարման գրավչության տեսակետից աշխարհի լավագույն 20 երկրների ցանկում

PanARMENIAN.Net - Ըստ ՀՀ կառավարության բիզնեսի և ներդրումային միջավայրի բարելավման մասին ծրագրի դրույթների, երկիրը պետք է ընդգրկվի (Doing Business). բիզնեսի վարման գրավչության տեսակետից աշխարհի լավագույն 20 երկրների ցանկում: Այդ մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը Երևանում ընթացող «Ուղղակի օտարերկրյա ներդրումները Հայաստանում» ազգային խորհրդաժողովում:

Ըստ նախարարի, ներդրումներին գրավելու համար հարկավոր է բարձրացնել երկրի մրցունակության ցուցանիշները: «Բացի այդ, հարկավոր է վարել բիզնես-էթիկայի չափանիշների ներդրման քաղաքականություն: Օտարերկրյա ներդրումներ կարող են ստանալ այն կազմակերպությունները, որոնք աշխատում են աշխարհում ճանաչված կորպորատիվ կանոններով»,-ասել է նա:

Ուղղակի ներդրումները Հայաստանում 2009թ. կազմել են 732,1 մլն դոլար, իսկ 2008թ.՝ 1,1 մլրդ դոլար: Խոշորագույն օտարերկրյա ներդրողներն են 2009թ. ՌԴ-ն՝ 384,8 մլն դոլար, Ֆրանսիան՝ 197,4 մլն դոլար և Արգենտինան՝ 48,2 մլն դոլար:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---