Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման երկրորդ փուլի համար կհատկացվի ևս 15 մլն եվրո![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման երկրորդ փուլի համար կհատկացվի ևս 15 մլն եվրո: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը: «Մենք դրենաժային համակարգի, ենթակառուցվածքների վերակառուցման, բարելավման հայտ ենք ստացել, որը քննարկման փուլում է գտնվում: Պայմանագիրը կարող է կնքվել հաջորդ տարվա առաջին կեսին»,-ասել է նա: Ըստ Ռազլոգի, խոսքը գնում է լրացուցիչ 15 մլն եվրոյի մասին, որից 5 մլն եվրոն կհատկացնի ՎԶԵԲ-ը, 5 մլն եվրոն՝ Եվրոպական ներդրումային բանկն ու 5 մլն եվրոն՝ ԵՄ-ի ներդրումների աջակցության հիմնադրամի դրամաշնորհն է: Ծրագրի առաջին փուլը նախատեսվում է ավարտել 2012թ. վերջում: Միջոցները կուղղվեն Երևանի մետրոպոլիտենի շարժակազմի վերանորոգմանը, երկաթուղային գծերի վերականգնմանը, էլեկտրական համակարգի տարրերի վերականգնմանը: Կփոխարինվեն նաև տեխնիկական գնացքներն ու պոմպակայանները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |