Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Ջաթինդեր Չիմային![]() 30 նոյեմբերի 2010 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Ջաթինդեր Չիմային: Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրեց ԱՄՆ կատարած իր վերջին այցի ընթացքում հայկական Սփյուռքի հետ ունեցած հանդիպումների տպավորությունները: Նա մասնավորապես նշեց, որ ներկայումս Սփյուռքն ավելի լավ է իրազեկված Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության իրականացվող աշխատանքներին: Դեսպանը կարևորեց այն հանգամանքը, որ թեև Հայկական Սփյուռքի և ԱՄՆ կառավարության մի շարք խնդիրների վերաբերյալ կան տարբեր դիրքորոշումներ, այնուամենայնիվ երկու կողմն էլ շահագրգռված է Հայաստանը տեսնել զարգացող, ապահով և ժողովրդավարական երկիր: Մարի Յովանովիչն անդրադարձավ նաև ԱՄՆ-ում Հայ կանանց միջազգային ասոցիացիայի անդամների հետ ունեցած իր հանդիպմանը: Չնայած այդ հանդիպմանը ներկա էին սփյուռքյան տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, նրանք բոլորն էլ իրենց մտահոգությունն էին հայտնում Հայաստանում կանանց և ընտանեկան բռնության թեմաների վերաբերյալ: ՀՀ սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ դեսպանին ամերիկահայ Սփյուռքում ունեցած հանդիպումների համար: Հրանուշ Հակոբյանը նաև անդրադարձավ դեսպանի կողմից բարձրացրած Հայաստանում դեռևս հանդիպող ընտանեկան բռնության թեմային` իր մահոգությունը հայտնելով խնդրի վերաբերյալ: Նա կարևորեց նշված խնդրի մասին հատուկ ծրագրերի կազմակերպումն ու իրականացումը դպրոցներում և բուհերում: Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց նաև սփյուռքի նախարարության 2009-2010թթ. աշխատանքները, ծրագրերն ու դրանց արդյունքները: Շնորհակալություն հայտնելով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը` համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման համար, նախարարը հույս հայտնեց, որ այս համագործակցությունը կշարունակվի նաև 2011թ. նախարարության ծրագրերի շրջանակներրում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |