WikiLeaks-ի նախկին աշխատակիցը ստեղծում է «արտահոսքի» այլընտրանքային կայք![]() 1 դեկտեմբերի 2010 - 12:48 AMT PanARMENIAN.Net - WikiLeaks-ի նախկին աշխատակից Հերբերտ Սնորասոնը հայտարարել է, որ իր գործընկերների հետ միասին ստեղծելու է «արտահոսքի» այլընտրանքային կայք, հայտնում է focus.ua-ն: «Մենք հեռացանք WikiLeaks-ից, քանի որ մեզ դուր չէր գալիս, թե ինչպես է հիմնադիր Ջուլիան Ասանժը ղեկավարում այն»,-ասել է 25-ամյա իսլանդացի ուսանողը: Ըստ նրա, իրենց գործողություններն ուղղված չեն իրենց նախկին ղեկավարի դեմ: Նոր կայքը WikiLeaks-ի մրցակիցը չի լինի, քանի որ գործելու է այլ հիմունքներով: Նոր նախագիծը կհանդիսանա այն հարթակը, որտեղ գաղտնի տեղեկատվության տիրապետող մարդիկ տեղեկություններ կփոխանակեն, առանց նշելու իրենց անունները: Անվանումը Սնորասոնը դեռ չի ընտրել: Ոչ Ասանժը, ոչ կայքի այլ ներկայացուցիչեր դեռ չեն արձագանքել նախկին գործընկերոջ նախաձեռնությանը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |