Սլովենիայի նախագահը Սերժ Սարգսյանին հրավիրել է եկող տարի պաշտոնական այց կատարել Սլովենիա

Սլովենիայի նախագահը Սերժ Սարգսյանին հրավիրել է եկող տարի պաշտոնական այց կատարել Սլովենիա

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է ԵԱՀԿ 7-րդ գագաթնաժողովին, որի շրջանակներում Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հետ:

Նախագահներ Սարգսյանը և Թյիրկը քննարկել են հայ-սլովենական հարաբերությունների զարգացմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Սլովենիայի նախագահը ջերմությամբ է հիշել հոկտեմբերին Հայաստան կատարած իր պաշտոնական այցը, որը նախագահ Թյիրկի համոզմամբ, կարևոր խթան հանդիսացավ երկու երկրների միջև հարաբերությունների ակտիվացման, համագործակցության ուղղությունների նախանշման և մի շարք ոլորտներում երկկողմ կապերն ամրապնդող փաստաթղթերի ստորագրման համար:

Նախագահ Թյիրկը, հանդիպման պատեհ առիթն օգտագործելով, Սերժ Սարգսյանին հրավիրել է եկող տարի պաշտոնական այց կատարել Սլովենիա, որը Հանրապետության ղեկավարը շնորհակալությամբ ընդունել է:

Աստանայում նախատեսվում են նաև նախագահ Սերժ Սարգսյանի երկկողմ այլ հանդիպումներ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---