ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում հեռացնել դիպուկահարներին ղարաբաղյան հակամարտության գոտուց

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում հեռացնել դիպուկահարներին ղարաբաղյան հակամարտության գոտուց

PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հերթական անգամ կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի զորքերի շփման առաջնային գծից հեռացնել դիպուկահարներին: Նա կոչ է արել հակամարտության կողմերին զերծ մնալ շփման գծում սադրանքներից, հաղորդում է RFE/RL-ը:

Նշենք, որ հայկական կողմը բազմիցս պատրաստակամություն է հայտնել դիպուկահարներին հեռացնել հակամարտության գոտուց և ամրապնդել վստահության մթնոլորտը, սակայն ադրբեջանական կողմն այդպես էլ կառուցողական մոտեցում հանդես չի բերել այս հարցի վերաբերյալ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---