Դունյա Միյատովիչ. Հայաստանի քայլերը մամուլի ազատության ոլորտում լավ օրինակ կարող են դառնալ ԵԱՀԿ անդամ այլ երկրների համար

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում այսօր շարունակել է երկկողմ հանդիպումներ ունենալ գագաթնաժողովին մասնակցող երկրների և պատվիրակությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: ՀՀ նախագահը և ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն անդրադարձել են մեր երկրում ԵԱՀԿ կառույցների գործունեությանը և ժողովրդավարության հետագա ամրապնդման, բարեփոխումների իրականացմանն աջակցության ու մարդու հիմնարար ազատությունների պաշտպանության տեսանկյունից կարևորել այդ կառույցների գործունեությունը:

Դունյա Միյատովիչը նշել է, որ ՀՀ կառավարության և հասարակական կազմակերպությունների հետ սերտորեն համագործակցում են նաև ԶԼՄ օրենսդրության բարեփոխման ուղղությամբ: Նա մամուլի ազատությունը խթանող կարևոր հանգամանք է համարել Հայաստանում վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացման ուղղությամբ իրականացվող քայլերը, որոնք, Դունյա Միյատովիչի հավաստմամբ, Կազմակերպության անդամ այլ երկրների համար ևս լավ օրինակ կարող են դառնալ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---