Հայաստանի Ազգային պատկերասրահը տարածքի պակաս ունի![]() 2 դեկտեմբերի 2010 - 14:26 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի Ազգային պատկերասրահի շենքը չի համապատասխանում իր նշանակությանը: Շենքում 4 հաստատություն է գործում` Ազգային պատկերասրահը, Պատմության թանգարանը, Արևելյան արվեստի թանգարանն ու Համերգասրահը: Մինչդեռ Ազգային պատկերասրահին առանձին շենք է պահանջվում»,- դեկտեմբերի 2-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը: Նրա խոսքով, պատկերասրահի հիմնական խնդիրներից մեկը սրահների պակասն է: «Մենք սրահներ ունենք ժամանակավոր ցուցահանդեսների համար և ունենք հիմնական սրահներ: Նշված խնդրի հետ կապված ստիպված ենք լինում հիմնական սրահներն օգտագործել ժամանակավոր ցուցահանդեսների համար, ինչպես, օրինակ, Վարդգես Սուրենյանցի ցուցահանդեսի դեպքում, որը ցուցադրվում է յոթ սրահներում»,- նշեց Միրզոյանը: Նա ավելացրեց նաև, որ բացի տարածքի պակասից պատկերասրահին պահանջվում է նաև ժամանակակից ամբողջական օդափոխման համակարգ: «Առանձին սրահներ ունեն նման սարքավորումներ, սակայն պահանջվում է ամբողջական համակարգ, որը կայուն ջերմաստիճան և խոնավություն կապահովի»,- ասաց Միրզոյանը` ավելացնելով, որ «այս ուղղությամբ որոշակի նախագծեր կան»: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |