«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն երկարացրել է հիփոթեքային վարկավորման ժամկետները![]() 2 դեկտեմբերի 2010 - 14:37 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականի դեկտեմբերի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկն ավելացնում է հիփոթեքային վարկավորման ժամկետը մինչև 35 տարի ՀՀ տարածքում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու համար 30% ՀՀ դրամով սկզբնական կանխավճարով և 20% ԱՄՆ դոլարով: «Բացի այդ ՎՏԲ-Հայաստան Բանկն ավելացրել է նաև ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկի առավելագույն գումարը` հասցնելով այն 300.000 ԱՄՆ դոլարի»,- ասվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: 10-ից 35 տարի ժամկետով տրամադրվող հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքները կազմում են սկսած 12%-ից ՀՀ դրամով և սկսած 11%-ից ԱՄՆ դոլարով: Բացի այդ պարզեցվել է նաև հիփոթեքային վարկի տրամադրման հաստատման գործընթացը և պահանջվող փաստաթղթերի ցանկը: «Այս նոր առաջարկը, նախ և առաջ, հասցեագրված է երիտասարդ հաճախորդներին, և ես հույս ունեմ, որ այն կունենա մեծ պահանջարկ: Անշարժ գույքի ներկայիս գների պայմաններում վարկավորման ժամկետի ավելացումը էապես կթեթևացնի բնակարանի գնումը: Եվ, որպես հետևանք, դա հնարավորություն կտա գնորդներին ձեռք բերել ավելի լավ որակի բնակարաններ, չկորցնելով ժամանակ հավելյալ գումար կուտակելու համար»,- ասաց ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյան: ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին նաև առաջարկում է վարկավորման տարբեր ծրագրեր` վերանորոգման, շինարարության վարկեր, հիփոթեքային վարկ «բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |