Թուրքական ԱԶԿ-ն մտադիր է դատի տալ ամերիկացի դիվանագետներին WikiLeaks-ում հրապարակված արտահայտությունների համար

PanARMENIAN.Net - Թուրքիայում իշխող Արդարության ու զարգացման կուսակցությունը (ԱԶԿ) մտադիր է դատի տալ ամերիկացի դիվանագետներին WikiLeaks-ում հրապարակված արտահայտությունների, մասնավորապես, Թուրքիայի վարչապետ Էրդողանի հասցեին հնչած «զրպարտության ու վիրավորանքների համար»:

Ըստ WikiLeaks-ում հրապարակված փաստաթղթերի, թուրք վարչապետը 8 գաղտնի հաշիվ ունի Շվեյցարիայում:

ԱԶԿ-ն մտադիր է խոշոր նյութական փոխհատուցում ստանալ ամերիկյան կողմից: Որպես պատասխանող կողմ ԱԶԿ-ն մտադիր է պատասխանատվության կանչել Անկարայում ԱՄՆ նախկին դեսպան Էրիկ Էդելմանին, որն ասել է, թե Էրդողանը բանկային հաշիվներ ունի Շվեյցարիայում, հաղորդւոմ են թուրքական ԶԼՄ-ները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---