Տարեցտարի արվեստասերների քանակը Հայաստանում ավելանում է![]() 2 դեկտեմբերի 2010 - 14:47 AMT PanARMENIAN.Net - «Մեկ տարում Հայաստանի Ազգային պատկերասահ այցելում է շուրջ 30 հազար մարդ, ընդ որում ամեն տարի այդ թիվն ավելանում է»,- դեկտեմբերի 2-ին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն, գեղանկարիչ Փարավոն Միրզոյանը: Նրա խոսքերով, «Թանգարանների գիշերվա» ընթացքում պատկերասրահ է այցելել շուրջ 6000 հազար մարդ: «Շատ այցելուներ գալիս են մեզ մոտ յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը, երբ պատկերասրահն անվճար է աշխատում»,- հավելել է Միրզոյանը: Նա նշել է, որ կես տարվա ընթացքում պատկերասրահի ֆոնդերը կթվայնացվեն: «Մեր գործունեության հիմնական ուղղություններից է հասարակայնության հետ աշխատանքը: Մենք փորձում ենք շահագրգռել մարդկանց, դասախոսություններ ենք կազմակերպում, ամեն տարի անցկացնում ենք երաժշտական փառատոն: Վստահությամբ կարելի է աել, որ պատկերասրահն ապրում է լիարժեք կյանքով»,- հավելել է Միրզոյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |