ԱՄՆ Պետդեպարտամենտի փաստաթղթերի գաղտնազերծումը PR է ԱՄՆ-ի կողմից

ԱՄՆ Պետդեպարտամենտի փաստաթղթերի գաղտնազերծումը PR է ԱՄՆ-ի կողմից

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի փաստաթղթերի գաղտնազերծումն ուղղված էր ԱՄՆ ներկայիս վարչակազմի դեմ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Ըստ նրա, դա կվնասի Ամերիկայի հեղինակությանը: «Դա բարոյական վնաս կհասցնի ԱՄՆ-ի հեղինակությանը»,-ասել է նա՝ հավելելով, որ դեռևս բարդ է ասել թե ում էր ձեռնատու փաստաթղթերի գաղտնազերծումը:

Իր հերթին տեղեկատվական անվտանգության գծով փորձագետ Տիգրան Քոչարյանը չի համաձայնվել Բոզոյանի հետ այն հարցում, որ փաստաթղթերի գաղտնազերծումն ուղղված էր ԱՄՆ վարչակազմի դեմ, քանի որ հրապարակված տեղեկատվությունը արդեն շատերին էր հայտնի: Չի բացառվում, որ հրապարակման նպատակն էր իրենց տեղը ցույց տալ մյուս երկրներին, որպեսզի նրանք «լավ պահեն իրենց»: Ըստ փորձագետի, այս միջադեպը տիպիկ ամերիկյան PR է:

Քոչարյանը չի բացառել նաև, որ Wikileaks –ը հետագայում կարող է փաստաթղթեր հրապարակել նաև հայ օլիգարխների մաիսն: «Ուստի տվյալ պահի դրությամբ Հայաստանում ոչ ոք որևէ գործողություն չի ձեռնարկում և բոլորը սպասում են իրադարձությունների հետագա զարգացման»,-ասել է նա: Ըստ նրա, քանի դեռ Հայաստանն իրեն «լավ է պահում» և չի խանգարում ԱՄՆ արտաքին քաղաքականությանը, նրա հետ կապված փաստաթղթերը կարող է չհրապարակվեն:

Անդրադառնալով Աստանայում ընթացող ԵԱՀԿ գագաթնաժողովին՝ Տիգրան Քոչարյանն ասել է, որ գագաթնաժողովի շրջանակներում արտառոց ոչինչ տեղի չունեցավ, դա ընդամենը հերթական հանդիպում էր:

 Ուշագրավ
---