Հայաստանի գյուղական համայնքների 5 բուժկետեր կմիացվեն հեռուստաբժշկության ցանցին 2011 թվականին![]() 2 դեկտեմբերի 2010 - 15:34 AMT PanARMENIAN.Net - «Հեռուստաբժշկության զարգացման կենտրոնը» մտադիր է մինչև 2011թ. ավարտը սկսել հեռուստաբժշկության ցանցի կոմերցիոն շահագործումը: Ինչպես «Ձեռնարկատիրությունը գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում» վենչուրային խորհրդաժողովի շրջանակներում ծրագրի շնորհանդեսին ասել է Հրանտ Խաչատրյանը, նախագծի մշակումը տևել է 2 տարի և նախագիծը պատրաստ է դեռ կիսով չափ: Փորձնական գործարկման շրջանակներում UNICOMP ընկերության հետ համատեղ ցանցին կմիանան Հայաստանի գյուղական համայնքների 5 բուժկետեր: Համակարգը թույլ է տալիս փոխանցել հիվանդի տվյալները և պահպանել դրանք: Ըստ Հրանտ Խաչատրյանի, սարքի արժեքը կազմում է 500 դոլար, սակայն առաջին փուլում սարքերը հավանաբր անվճար տրամադրվեն, իսկ վարձը գանձնվի միայն ցանցի օգտագործման համար: Մինչդեռ խոչընդոտող խնդիրներից է ծրագրային ապահովման բարձր գինը: Միացումը ցանցին մեկ բժշկի համար կարժենա մոտ 3 հազար եվրո: Այդ խնդիրը նախատըեսվում է լուծել վեբ-հավելվածների միջոցով: Անհրաժեշտ ներդրումների դեպքում, համակարգը կարող է եկամուտ տալ արդեն համակարգի գործարկման օրվանից: Ինչպես ասել է Հրանտ Խաչատրյանը, հայկական առաջարկով արդեն հետաքրքրվում են օտարերկրյա ընկերությունները, որոնք ցանկանում են ներմուծել այդ համակարգը աֆրիկյան երկրներում: «Հեռուստաբժշկության զարգացման կենտրոնը» դրամաշնորհի է հավակնում «Ձեռնարկատիրությունը գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում» ծրագրի շրջանակներում, որի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 2-ի երեկոյան: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |