Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը կվերսկսի սպառողական վարկավորումը

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը կվերսկսի սպառողական վարկավորումը

PanARMENIAN.Net - «Հիփոթեքային վարկավորումը Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ում բավականին հաջող է անցնում: Մինչ օրս մեր բանկը «Ազգային հիփոթեքային ընկերության« ֆինանսավորմամբ հատկացրել է դրամական վարկեր, հիփոթեքային վարկեր ու ավտոմեքենաների ձեռքբերման վարկեր սեփական միջոցներից»,-լրագրողներին է ասել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը՝ պատասխանելով PanARMENIAN.Net թղթակցի հարցին:

Իր հերթին բանկի բաժանմունքների ու անհատական ֆինանսական ծառայությունների բաժնի ղեկավար Արման Բարսեղյանը հայտնել է, որ 2010թ. նոյեմբերին բանկը տրամադրել է շուրջ 1 մլն դոլարի հիփոթեքային վարկ: «ՀՀ քաղաքացիներին հատկացված վարկերի ընդհանուր պորտֆելը կազմում է շուրջ 60 մլն դոլար»,-ասել է նա՝ հավելելով, որ հիփոթեքային վարկավորման միջին տոկոսադրույքը կկազմի 13 տոկոս:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---