Աբդուլլահ Գյուլը ղարաբաղյան գործընթացի մասին. Կա լուռ, սակայն շատ վճռական դիվանագիտություն

Աբդուլլահ Գյուլը ղարաբաղյան գործընթացի մասին. Կա լուռ, սակայն շատ վճռական դիվանագիտություն

PanARMENIAN.Net - Թուրքիան ՌԴ-ի հետ միասին առաջտար դեր է ստանձնել ղարաբաղյան կարգավորման գործընթացում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Ինչպես հաղորդում է 1news.az-ը, ըստ Թուրքիայի նախագահի, Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովում նա իր ռուս պաշտոնակից Դմիտրի Մեդվեդևի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորումը: «Նույնիսկ բեկման բացակայության պայմաններում կան որոշ դրական քայլեր: Կա լուռ, սակայն շատ վճռական դիվանագիտություն»,-ասել է նա:

Թուրքիայի նախագահն ասել է, որ բոլոր երկրները պետք է զարգացման հեռանկար ունենա:

«Կարծում եմ, որ ստատուս-կվոն, որ ստեղծվել է Կովկասում, չի բխում ոչ մի պետության շահերից: Բոլորը պետք է հեռանկար ունենան»,-ասել է Գյուլը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---