WikiLeaks. Թուրքիայում ամերիկյան միջուկային զենք է տեղակայվել` շատ ավելի հզորը, քան այն ռումբը, որը նետվեց Հիրոսիմայի վրա 1945 թվականին![]() 2 դեկտեմբերի 2010 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին WikiLeaks կայքը հրապարակեց ԱՄՆ Պետքարտուղարության գաղտնազերծված նամակների հերթական բաժինը: Մասնավորապես, Բեռլինում ԱՄՆ դեսպան Ֆիլիպ Մերֆիի 2009 թվականի նոյեմբերի 12-ի զեկույցում հաստատվում է Թուրքիայի տարածքում ԱՄՆ մարտավարական միջուկային զենքի առկայությունը: Նամակում, մասնավորապես, ասվում է, որ Գերմանիայի կանցլերի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Կրիստոֆ Խոյսգենը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ հանդիպման ժամանակ արտահայտվել է գերմանական տարածքից միջուկային զենքի դուրսբերման կողմից: Գորդոնն ի պատասխան ասել է, որ Գերմանիայից և, հնարավոր է, Բելգիայից ու Նիդեռլանդներից միջուկային ռազմամթերքի դուրսբերման դեպքում «քաղաքականապես նպատակահարմար կլինի դրանք պահել Թուրքիայում»: Հրապարակված փաստաթղթի համաձայն, նշված երկրներում տեղակայված է 200 ամերիկյան B-61 ռումբ, որոնք մի քանի անգամ գերազանցում են այն ռումբի հզորությունը, որը նետվեց Հիրոսիմայի վրա 1945 թվականին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |