Պլասիդո Դոմինգոն հայ լրագրողների համար բացահայտեց իր հրաշալի ձայնի գաղտնիքը![]() 2 դեկտեմբերի 2010 - 20:09 AMT PanARMENIAN.Net - «Իմ բոլոր 128 օպերային դերերը սիրելի և ունիկալ են ինձ համար: Ես չեմ կարող առանձնացնել դրանցից որևէ մեկը»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց աշխարհահռչակ օպերային երգիչ, տենոր Պլասիդո Դոմինգոն: Դոմինգոյի կարծիքով, օպերային երգչի համար ամենակարևորն իր կերպարը սիրելն է: Հարցին այն մասին, թե ինչում է կայանում 69-ամյա երգչի հրաշալի ձայնի պահպանման գաղտնիքը, Դոմինգոն պատասխանեց իսպանացուն հատուկ ջենտլմենությամբ. «Իսպաներենում «ձայն» բառն իգական սեռի է: Ձայնը նույնքան պահանջկոտ է, որքան իգական սեռի ներկայացուցիչները: Հետևաբար, ձայնին հարկավոր է վերաբերվել նույն կերպ, ինչպես կնոջը` սիրով և ուշադրությամբ, հենց դրանում է գաղտնիքը»,- ասաց տենորը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |