ՄԱԿ կանոնադրության հիշատակումն Աստանայի ՄԽ հայտարարության մեջ ճիշտ քայլ է, կարծում է Կիրո Մանոյանը 3 դեկտեմբերի 2010 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ-ն ճիշտ մոտեցում է հանդես բերել` հիմնվելով Աստանայում արված համատեղ հայտարարությունում ՄԱԿ կանոնադրության վրա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: Նրա խոսքերով, Հելսինկյան Եզրափակիչ ակտը, որի վրա հիմնվում են միջնորդները և միջազգային հանրությունը, խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին, հիմնված է հենց ՄԱԿ կանոնադրության վրա: «Պետք է նշել, որ այս տարվա հուլիսին Հաագայի դատարանը ճանաչել է Կոսովոյի անկախության հռչակման օրինականությունը` հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության վրա»,- ասել է Կիրո Մանոյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |