Հայաստանում պանրի գնի բարձրացման մեղավորը չի պատժվի![]() 3 դեկտեմբերի 2010 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ավարտեց «պանիր» ապրանքային շուկայի ուսումնասիրությունը և եզրակացրեց, որ այդ մթերքի գինն առաջինը բարձրացրեց «Աշտարակ կաթը», իսկ նրան հաջորդեցին շուկայի մյուս մասնակիցները: Ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները` ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հաղորդեց, որ Հայաստանի պանրի շուկայում աշխատող 78 տնտեսվարող սուբյեկտներից Հանձնաժողովն իրենց գործունեության մասին մանրամասն տեղեկատվություն էր պահանջել առավել խոշոր 16 ընկերություններից: Շուկայի երեք խոշորագույն ներկայացուցիչներն են «Աշտարակ կաթը»` 32.8%, «Դուստր Մելանիան»` 6.1%, «Արաքս 2» (Էկո կաթ)` 5.3%: Այս տարվա սեպտեմբերի սկզբին 1 կգ «Լոռի» պանրի գինը կազմում էր 1400 դրամ, ամսվա վերջին արդեն` 2140 դրամ, նոյեմբերի սկզբին` 2890 դրամ, բայց ներկա պահին գինը նվազել է մինչև 2490 դրամ: Շաբոյանի խոսքով, պանրի արտադրողները գների բարձրացումը բացատրում են հիմնականում կաթի գնի բարձրացմամբ: «Մեր հետազոտությունների համաձայն, կաթի գինը 1 լիտրի համար 100-120 դրամից բարձրացել է մինչև 120-160 դրամ, ինչի վրա ազդել են այս տարվա վատ եղանակային պայմաններն ու երկրում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի կրճատումը»,- բացատրեց նա: Սակայն ՏՄՊՊՀ-ն պարզել է, որ կաթի գնի աճի արդյունքում պանրի գները պետք է միջին հաշվով բարձրանային 415 դրամով, մինչդեռ բարձրացել են 810 դրամով: Բացի դրանից, Արտակ Շաբոյանը նշեց, որ «Աշտարակ կաթ» ընկերությունը ներկայիս օրենսդրության համաձայն մենաշնորհատեր չի հանդիսանում, սակայն շուկայում գերակա դիրք է զբաղեցնում և մեծ ազդեցություն ունի շուկայի վրա: «Օրենքում մեր առաջարկած փոփոխությունների համաձայն դրանց ընդունումից հետո նման դեպքերում ընկերությունները կպատժվեն»,- ավելացրեց նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |