Շվեյցարիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Էդվարդ Նալբանդյանին![]() 3 դեկտեմբերի 2010 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպան Գյունթեր Բեխլերը (նստավայրը` Թբիլիսի) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին: Շնորհավորելով դեսպան Բեխլերին Հայաստանում նշանակվելու կապակցությամբ` նախարար Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար` դեսպան Բեխլերը վստահություն հայտնեց, որ կանի հնարավորը հայ-շվեյցարական հարաբերությունների առավել սերտացման համար: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ Հայաստանի եւ Շվեյցարիայի համագործակցությանը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային տարածաշրջանային հարցերի շուրջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |